Մարտի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Սպիտակ տանը հանդիպում անցկացնել ամերիկյան խոշորագույն պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ՝ հայտնում է Reuters-ը։ Հանդիպման հիմնական թեման լինելու է սպառազինության արտադրության արագացումը՝ Պենտագոնի զինամթերքի պաշարները համալրելու նպատակով։ Նախատեսվում են 50 միլիարդ դոլարի չափով բյուջետային հատկացումներ։               
 

Ե՞րբ եք կեղծավորություն արել՝ առա՞ջ, թե՞ հիմա

Ե՞րբ եք կեղծավորություն արել՝ առա՞ջ, թե՞ հիմա
18.02.2026 | 13:10

Լրջին եմ տալիս

Նայում եմ և մի հետաքրքիր ֆենոմեն եմ նկատում ոմանց մոտ: Այդ ոմանք, համենայնդեպս, վերջին տարիներին ամենատարբեր առիթներով խոսել են ընդդիմադիր ուժերի համախմբման անհրաժեշտության մասին: Հորդորել են համախմբվել և իրար միս չուտել: Սակայն, ո՜վ զարմանք, հիմա, երբ այդ ընդդիմադիր ուժերից որոշներն ընտրությունների նախաշեմին միավորվում են, այդ նույն մարդիկ ինչ ասես ասում են այդ ուժերին: Հիմա ե՞րբ եք կեղծավորություն արել, երբ միավորվելու, համախմբվելու կոչե՞ր էիք անում, թե՞ այժմ, երբ դժգոհում եք, որ միավորվել են: Իհարկե, ամբողջական միավորում տեղի չի ունեցել, բայց իրար միավորվողներ կան, այդպես չէ՞: Անձամբ ես ընտրություններով սրանց հեռացնելը երբեք օպտիմալ տարբերակ չեմ համարել և չեմ համարում, բայց խոսքն այլ բանի մասին է: Հիմա համախմբվե՞ն, թե՞ չհամախմբվեն: Ժամանակին, երբ ինչ ասես ասում էիք, որ չեն համախմբվում, ինչու՞ էիք ասում, մոդա է՞ր: Հիմա էլ մոդա է ձեռք առնե՞լը: Շարժվեք սկզբունքներով, ոչ թե մոդայով, գուցե այդ դեպքում ինքներդ ձեզ չհակասեք: Մտածեք, կողմնորոշվեք, արեք ճիշտ հետևություններ և կհայտնաբերեք, որ այդ դեպքում շատերը ձեզ ավելի լուրջ են ընդունում:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ